Ուշադրություն` վարորդներին
Տրանսպորտային միջոցը տեղակայել է երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ

  Երևան քաղաքում տրասնպորտային միջոցնի կայանման խնդիրը օր-օրի դառնում է ավելի անլուծելի, սակայն դա չի խանգարում  ճանապարհային ոստիկանությանը պահանջել, որպեսզի կայանումը լինի միայն զուգահեռ և կայացվում է համապատասխան տուգանքի որոշումներ   (պետք է փաստել՝ օրենքով սահմանված տուգանքի որոշումներ): Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշման Հավելված N 1-ի 80-րդ կետի համաձայն «80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր»:  
Ներքոնշյալ տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է տրանսպորտային միջոցի սեփականատերը տուգանվում  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ՝ 5000 ՀՀ դրամ, երբ մեքենան տեղակայում է ուղղահայաց դասավորվածություն ունեցող մեքենաների շարքում: Ենթադրվում է, որ տվյալ պարագայում տուգանվել են ուղղահայաց դասավորվածություն ունեցող բոլոր 5 տրանսպորտային միջոցները, դե իսկ թե օրվա ընթացքում քանի տրասնպորտային միջոց է կանգնել այդ տարածքում՝ մնում է կատարել համապատասխան ենթադրություններ:
Կարծում ենք, որ գործող իրավակարգավորումը և կիրառվող պրակտիկան անընդունելի են կայանման  սահմանափակ տարածքներ ունեցող Երևան քաղաքի համար և զուգահեռ տեղակայումն «ավելորդ ճոխություն է» կայանման և կանգառի համար համապատասխան վայրերի բացակայության պայմաններում: Ուստի պետք է կամ համապատասխան գծանշումներ կատարել թեք կամ ուղղահայաց կայանման հնարավորության նշումներով, որտեղ այսպիսի հնարավորություն առկա է (օրինակ տեսագրության մեջ նշվող տարածքում ք. Երևան, Նար-Դոս / Տիգրան Մեծի հատված) կամ վերացնել զուգահեռ  տեղակայում պահանջող օրենքի այս պահանջը կամ առնվազն քաղաքացիներին չծանրաբեռնել իրենցից որևէ լուրջ խախտում չներկայանող գործողությունների համար տուգանքի որոշումներով:

 

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital